Հունաստանում կգրանցվի վերջին տասնամյակի ռեկորդային ջերմաստիճան
Վերջին 10 տարվա ընթացքում Հունաստանում կարող է գրանցվել ռեկորդային ջերմաստիճան, որը կգերազանցի 2007 թվականի ռեկորդին, երբ ջերմաստիճանը բարձրացել էր մինչև 46 աստիճան Ցելսիուս: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Եվրոպայի շատ հատվածներում՝ Հունաստանում տաք եղանակ գրանցվել է 34 աստիճանից մինչև 38 աստիճանի հասմաններում, սակայն օդերևութաբանները նախատեսում են ջերմաստիճանի էլ ավելի բարձրացում: Այդ դեպքում դրանք կհամարվեն տասնամյակի ամենշոգ օրերը:
Տաք օդային հոսանքները եկել են Աֆրիկայից:
«Եթե դուք կարծում եք, որ այս օրերին եղել է բավականին շոգ, ապա տեղեկացնում եմ ձեզ, որ հինգշաբթի ամեն ինչ կփոխվի: Ի դեպ եթե պահպանեք վերջին կանխատեսումները, ապա պետք է ակնկալեք ավելին՝ 6-7 աստիճանով: Այնպես որ կիրակի ջերմաստիճանը կհասնի 41-42 աստիճանի և սպասում են նույնիսկ ավելի բարձր ջերմաստիճան Հունաստանի շատ վայրերում»,- ասվում է Հունաստանի օդերևութաբանական ընկերության հաղրոդագրության մեջ:
2007 թվականին գրանցված ռեկորդակիր շոգի պատճառով եղել են բազմաթիվ հրդեհներ, հարյուրավոր անտառներ ոչնչացել են:
Ըստ օդերևութաբանության պատմության մեջ եղած «մարդասպան» շոգը գրանցվել է 1987 թվականին, որի հետևանքով մահացել է շուրջ 1300 մարդ: