Ո՞վ է բոլոր ժամանակների ամենահայտնի անձն՝ ըստ ռուսների. Պուտինը երկրորդ տեղում է
«Լևանդա» կենտրոնը սոցիոլոգիական հետազոտություն է անցկացրել՝ պարզելու համար, թե ովքեր են բոլոր ժամանակներում ապրած ամենահայտնի մարդիկ Ռուսաստանում: Այս մասին գրում է «Интерфакс»-ը:
Ըստ այս հետազոտությունների արդյունքների՝ առաջին տեղում է գտնվում Իոսիֆ Ստալինը (38%), երկրորդ տեղը կիսում են Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Պուշկինը (34%), երրորդը՝ Վլադիմիր Լենինը (32%), իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Պետրոս առաջինը (29%):
Ի տարբերություն 2012 թ-ին արված նմանատիպ հետազոտությանը, հասարակությունը սկսել է Պուտինին ավելի լավ ճանաչել, քանի որ այն ժամանակ Պուտինը զբաղեցրել էր 5-րդ տեղը:
Այս տարի, առաջին տասնյակում ընդգրկված են նաև Յուրի Գագարին (20%), Լև Տոլստոյը (12% ընդդեմ 24%, 2012 թ.), Գեորգի Ժուկովը (12%), Եկատերինա Երկրորդը և Միխայիլ Լերմոնտովը (11%):