Գիշերային ծեծկռտուք Լոնդոնում. կան տուժածներ
Լոնդոնում գիշերային ծեծկռտուքի հետևանքով ոստիկանության 6 աշխատակից է տուժել: Այս մասին հայտնում է «Sky News» հեռուստաալիքը:
Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանության տուժած աշխատակիցներից 4-ին հոսպիտալացրել են:
«Times» թերթի հաղորդմամբ՝ ցույցերի արդյունքում 4 մարդ ձերբակալվել է:
Ցույցերի առիթ է դարձել 25-ամյա սևամորթ բրիտանացու՝ էդիր Ֆրեդերիկո դա Կոստայի մահը այն բանից հետո, երբ հունիսի 15-ին իր ավտոմեքենան կանգնեցրին ոստիկանները: Ոստիկանությունում 6 օր մնալուց հետո դա Կոստան մահացել էր հիվանդանոցում: