Կատարը չնայած շրջափակմանը կհամագործակցի Իրանի հետ
Դոհան պատրաստ է համակողմանի հարաբերություններ զարգացնել Իրանի հետ: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը:
Կատարը ցանկանում է Իրանի հետ համակողմանի հարաբերությունները զանգացնելու միջոցով նաև լուծել խնդիրները իսլամական աշխարհի հետ: Այս մասին Կատարի նախագահ Էմիլ Թամիմ Բին Համադ Ալ Թանին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
«Իմ երկիրը պատրաստ է համակողմանի հարաբերությունների զարգացմանը Իրանի հետ, ինչպես նաև համագործակցության արդյունքում լուծել իսլամական աշխարհի խնդիրները, որը գտնվում է դժվարին փուլում»,- ասել է Ալ Թանին:
Իր հերթին Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանի համար ընդունելի չէ մի շարք արաբական երկրների կողմից Կատարի մեկուսացումը: