Ջերմաստիճանը կրկին կբարձրանա
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-6 աստիճանով.
«Հունիսի 27-29-ին Հայաստանը գտնվելու է արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդի ալիքի ազդեցության գոտում, սպասվում է բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և Երևանում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի, օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-6 աստիճանով»։