Պյո՛տր, ինչո՞վ օգնենք քեզ. Պորոշենկոն պատմել է Թրամփի զրույցի մանրամասները
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ամերիկացի առաջնորդը հաստատել է իսկական ռազմավարական գործընկերոջ դիրքորոշումը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «112 Украина»-ին:
«Նրա առանցքային դիրքորոշումը խորհուրդ չտալն էր, նա հստակ հարցրեց. «Պյոտր, ինչո՞վ օգնենք քեզ»: Սա իսկական ռազմավարական գործընկերոջ դիրքորոշում է, Ուկրաինայի իսկական ընկերոջ»,- նշել է պետության նախագահը:
Նրա խոսքով՝ Թրամփի հետ ձեռքսեղմումը «գործընկերների ձեռքսեղմում էր»:
Պորոշենկոն հավելել է, որ մթնոլորտը շատ ընկերական է եղել, հուսալի, գործընկերական, և նա իրեն շատ հարմար է զգացել: