Ստամբուլում ոստիկանները ռեզինե փամփուշտներով կրակել են գեյ-շքերթի մասնակիցների վրա
Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում ոստիկանները ռեզինե փամփուշտներով կրակել են իշխանությունների կողմից պատժամիջոցներ չկիրառված գեյ-շքերթի ժամանակ: Այս մասին գրում է Actualnews.org-ը՝ հղում տալով «AFP»-ին: Այս պահին կրակոցների մասին տեղեկությունը չափազանց քիչ է:
Հաղորդվում է, որ ավելի վաղ թուրքական իշխանություններն արգելել էին Ստամբուլում գեյ-շքերթ անցկացնել անվատնգության նկատառումներից ելնելով: Միջոցառմանը սպառնում էին խոչընդոտել ազգայնականորեն տրամադրված խմբերը: Ինչպես հայտնել էին տեղի իշխանությունները, սոցկայքերում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ գեյ-շքերթ անցկացնելու դեպքում լուրջ արձագանք կստանան:
ԼԳՏԲ-համայնքի ներկայացուցիչների համար այդ արգելքը սարսափեցնող չի եղել: Կազմակերպիչները նշել են, որ կանցկացնեն միջոցառումը նունիսկ սպառնալիքի դեպքում: