Էրդողանն ԱՄՆ-ի խոստումը խորամանկ հնարք է համարում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ «խորամանկ հնարք» է համարում ԱՄՆ-ի խոստումը՝ «Ազգային ինքնապաշտպանության ջոկատների» կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանդեպ տարած հաղթանակից հետո Սիրիայի քրդերին ուղարկված զենքը վերադարձնելու մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Hurriyet» թերթին:
«Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են խաբել Թուրքիային՝ ասելով, որ իրենց մտադիր են հետ վերադարձնել զենքերը, որոնք նրանք տվել են այդ ահաբեկչական կազմակերպությանը, վերջնական արդյունքում կհասկանան, որ նրանք սխալ են գործել»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ստամբուլում:
Էրդողանի խոսքով՝ Անկարան միջոցներ կձեռնարկի ցանկացած խմբի դեմ, որը զենք է տվել «YPG»-ին, եթե «գեթ մեկ փամփուշտ օգտագործվի Թուրքիայի դեմ»: