Աշխատակցի կողմից միաժամանակյա վճարումը մերժելը կհամարվի ՀՀ օրենսդրության պահանջի խախտում
Անձնագրային և վիզների վարչության պետ Մնացական Բիչախյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եթե քաղաքացին դիմում է հին նմուշի անձնագիր ստանալու համար, կարող է միաժամանակ վճարում կատարել անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար և անձնագիրը ստանալիս արդեն նշված գործողությունը հավաստող կնիքով ստանալ այն:
Այն դեպքում, երբ որևէ աշխատակցի կողմից կմերժվի նշված երկու գործողությունների կատարման համար միաժամանակյա վճարում ընդունելը, կհամարվի ՀՀ օրենսդրության պահանջի խախտում»: