Փարիզի արվարձանից տարհանվել է ավելի քան 100 մարդ
Մոտ 100 մարդ է տարհանվել Փարիզի արևմուտքում գտնվող Բուլոն-Բիյանկուլա համայնքից: Այս մասին գրում է «РИА Новости»-ին՝ հղում տալով «France-Presse» գործակալությանը:
Տարհանման պատճառը եղել է այդ համայնքում բռկված հրդեհը:
Ըստ գործակալության, տեղական ժամանակով ժամը 7-ի սահմաններով սկսել է այրվել մեկ տուն, որից հետո հրդեհը աստիճանաբար տարածվել է: Ծխից 4 մարդ տուժել է:
Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է: