Չի բացառվում, որ օֆշորային սկանդալը կոտրեն Աշոտ Սուքիասյանի գլխին. Վարդան Բոստանջյան
Երկիր կառացվարելը դժվար գործ է: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով' ընդդիմադիր կողմը չի վերցնում իր վրա պատասխանատվությունը: Ըստ նրա` պատմության մեջ դեպքեր եղել են, երբ հասարակության պահանջով իշխանությունը ինչ-որ բան զիջել է ընդդիմությանը: Ըստ Վարդան Բոստանջյանի' այս տարի ծավալային բացահայտումներ իրականացվեցին, բացի դրանից ԱԺ–ն իր ընդդիմադիր խմբակցությունների պարագայում ավելի շատ բարձրաձայնեց այդ մասին։
Անդրադառնալով օֆշորային խնդրին` Վարդան Բոստանջյանը նշեց, որ օֆշորում գտնվելու պարագան կնպաստի տվյալ երկրի զարգացմանը: Նրա խոսքով' չի բացառվում, որ օֆշորային սկանդալը կոտրեն Աշոտ Սուքիասյանի գլխին: