Էրդողանն ուշագնաց է եղել մզկիթում աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուշագնաց է եղել մզկիթում առավոտյան աղոթքի ժամանակ: Այս մասին գրում է «РИА Новости»-ին՝ հղում տալով «Hurriyet»-ին:
Հաղորդվում է, որ մուսուլմանական Ուրազ-բայրամ տոնի կապակցությամբ աղոթքի ժամանակ Էրդողանն իրեն վատ է զգացել:
«Ես վատ զգացի դիաբետի հետ կապված ճնշմանս պատճառով: Հիմա լավ եմ»,- հայտարարել է Էրդողանը:
Թերթի տեղեկությամբ՝ երբ Էրդողանն իրեն վատ է զգացել, նրան են մոտեցել թիկնապահները, հետո բժիշկներն են գնացել: Լրագրողներին մոտ չեն թողել մզկիթին, նա հարցազրույց է տվել աղոթքի ավարտից հետո: