Գերմանիայում նոր թղթադրամներ են թողարկել, որը վճարային միջոց չի հանդիսանում
Գերմանիայում զրո եվրո արժողությամբ հուշանվերային թղթադրամ են թողարկել: Այդ մասին գրում է «Кorrespondent.net»-ը:
Թղթադրամն ստեղծվել է որպես զբոսաշրջային հուշանվեր կոլեկցիոներների և Շլեզվիգ-Հոլշտեյն դաշնային երկրամասի մայրաքաղաք այցելողների համար:
5000 օրինակով թողարկված թղթադրամը վաճառվում է 2.5 եվրոյով: Թղթադրամը վճարային միջոց չի հանդիսանում, սակայն Եվրոպական կենտրոնական բանկը պաշտոնապես թույլտվություն տվել է այն տպագրելու համար:
Այն համալրված է պաշտպանիչ բոլոր շերտերով, այդ թվում` ջրային նշանները և հոլոգրամները: Եվրոյի վրա պատկերված է Գերմանիայի ռազմածովային ուժերի ուսումնական առագաստանավը: