«Ռոսիա 1»-ը հայազգի ականավոր հետախույզ Գոհար Վարդանյանի մասին ֆիլմ կցուցադրի
Հունիսի 25-ին ռուսական «Ռոսիա1» հեռուստաալիքով կկայանա ««Անիտա» ծածկանունով» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի գլխավոր հերոսուհին սովետական հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանն է` Սովետական Միության հերոս Գևորգ Վարդանյանի կինը:Այս մասին գրում է «Rusarminfo.ru»-ն:
Փաստագրական ֆիլմը կունենա երկխոսության ձև.զրույցը կընթանա Գոհար Վարդանյանի(օպերատիվ կեղծանունը` Անիտա) և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի միջև: Գոհար Վարդանյանը զրույցի ընթացքում կթերթի ալբոմները՝ հիշելով հետախույզի իր կյանքը:
Ֆիլմի սցենարի հեղինակն է Լյուդմիլա Ռոմանենկոն: Ռեժիսյոր` Անդրեյ Կուրենկով: