Վարչապետը Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը պատկերող տեսագրություն է հրապարակել (տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյան ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, Հայաստանի հարստությունը համարվող տեսարժան վայրերը պատկերող տեսանյութ է հրապարակել:
«Հայաստանի զբոսաշրջային տեսաարխիվի բովանդակությունը՝ ավելի քան 15 ժամ չմշակված կադրերը, կբավականացնեն, որպեսզի ստեղծվի և առաջխաղացվի Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը։ Ահա մի փոքր հատված».-այսպես է մեկնաբանել տեսանյութը վարչապետ Կարեն Կարապետյանը: