Բոլոր 8 զինծառայողները գտնվում են Մուրացանի հոսպիտալում. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած պայմանագրային զինծառայողները Մուրացանի հոսպիտալում են:
«Այսօրվա պատահարի հետ կապված, բոլոր 8 զինծառայողները գտնվում են Մուրացանի հոսպիտալում։ Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, մատուցվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- գրել է ՊՆ խոսնակը։