10 գաղտնիք՝ հարմարավետություն ստեղծելու համար (լուսանկարներ)
Համացանցի շնորհիվ մենք շատ հնարներ գիտենք, որոնք մեր առօրյան ավելի հարամարավետ են դարձնում: Սակայն դեռ կան մարդիկ« ում ծանոթ չեն այդ հնարքներից շատերը:
«AdMe.ru»-ն առանձնացրել է պարզ և սրամիտ 10 հնարքներ, որոնք կդյուրացնեն ձեր կյանքը:
1. Կատվի ամանի մեջ տեղադրեք աղբի տոպրակ այնուհետև լցրեք կերը: Այդպես ավելի հեշտ կլինի ամանը մաքրելը:
2. Եթե ձեռքի տակ չկա սանտավիկ ապա օգնության կգան միջադիրի կտրած կտորները
3. Որպեսզի զուգարանը հաճելի բուրի մի քանի կաթիլ ձեր սիրելի բույրից կաթեցրեք զուգարանի թղթի թերթիկների արանքում:
4.Տան մաքրության և թարմության համար կարող եք փոշեծծիչի տոպրակի մեջ ավելացնել քիչ քանակությամբ փոշի:
5. Ունիվերսալ համեմունքի համար խառնեք աղը, սև և կարմիր աղացած պղպեղները, և այն կարող եք օգտագործել կերակուր պատրաստելիս:
6. Անոթների կպչուն պիտակները պոկելու համար կարող եք լվանալ այն և օգտագործել դիմահարդարումը մաքրելու համար նախատեսված նյութերը:
7. Հագուստի պահարանի անուշ և թարմ բուրմունքի համար կարող եք մաքուր հագուստի շերտերում տեղադրել օծանելիքով ցաղած թղթեր
8. Եթե հնարավոր չէ ցնցուղ ընդունել, ապա մարմինը կարող եք մաքրել մաշկի գելով, ախտահանել ձեռքերը և օգտագործել դեզոդորանտ:
9. Համեմունքներով լվացեք լվացարանը« և տունը կլցվի թարմ բույրով: Դարչինը լավագույն տարբերակն է:
10. Եթե տան տաք ջուրը անջատել են, կարող եք փոխարինել դատարկ աշխատող լվացքի մեքենայի 90 աստիճան ջրով: