Մենք թույլ չենք տա, որ Սիրիայի հյուսիսում որևէ պետություն ստեղծվի. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Շանլըուրֆայի Ջեյլանփնար շրջանի բնակիչների հետ: Այց մասին գրում է «Birgun» կայքը:
Նա հայտարարել է, որ հայրենիքի պառակտմանը ձգտող ուժերի դեմ պայքարը շարունակելու են:
«Ճիշտ է, զոհեր ենք տալիս, բայց վճռական ենք պայքարը շարունակելու հարցում»,- ասել է Էրդողանը՝ դիմելով հավաքված ամբոխին:
Շեշտելով, որ Թուրքիայից դեպի արևելք, Սիրիայի հյուսիսում քրդական ուժերը ամեն գնով փորձում են պետական միավոր ստեղծել՝ Էրդողանը նշել է, որ դա անթույլատրելի է:
«Իմացեք, ովքեր էլ լինեն ձեր կողքին, ովքեր էլ լինեն ձեր թիկունքին, միևնույն է, թուրքական պետությունը իր զինուժով և բոլոր այլ հնարավորություններով թույլ չի տալու, որ Սիրիայի հյուսիսում որևէ պետություն ստեղծվի»,- քրդական ուժերին դիմել է Էրդողանը: