Մասսայական ծեծկռտուք Գերմանիայում. դեպքի վայր է ժամանել 110 ոստիկան. կան տուժածներ
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել է ավելի քան 150 մարդ: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Ծեծկռտուքի շատ անդամներ, որոնցից մի քանիսը ֆուտբոլի երկրպագուներ, եղել են ալկոհոլի ազդեցության տակ:
Ծեծկռտուքի ժամանակ ոստիկանության 15 աշխատակից է տուժել, ում ուղղոությամբ շշեր և քարեր են նետվել: Ընդհանուր թվով ոստիկանության 110 աշխատակից է ժամանել դեպքի վայր:
Ոստիկանությունը 7 մարդ է ձերբակալել: