Մերկ ճշմարտություն՝ Մելանյա Թրամփի մասին (տեսանյութ, լուսանկարներ)
Ժամանակակից ամերիկացի լուսանկարիչ Անտուան Վերգլան, ով լուսանկարել է Անջելինա Ջոլիին, Նաոմի Քեմբելին, Կլաուդիո Շիֆերին և Սինդի Քրոֆորդին, խոսել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ իր աշխատանքային գործունեության մասին: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Նա ԱՄՆ առաջին տիկնոջ մի քանի սկանդալային լուսանկարների հեղինակն է:
«Մենք մի քանի լուսանկարներ ենք արել մեքսիկական և անգլիական ամսագրերի համար: Նա աննկարագրելի գեղեցկություն ուներ, Արևելյան Եվրոպային բնորոշ գեղեցկություն: Այդ ժամանակ էր« որ անգլիական ամսագիրը մրցակցության մեջ մտավ «Maxim» ամսագրի հետ: Մելանյան ցանկանում էր լուսանկարներում լինել սեքսուալ և էլեգանտ»: