Ամուսնությունից հետո սեռական կյանքի 9 առանձնահատկություն՝ տղամարդկանց աչքերով (լուսանկարներ, 18+)
Բոլորին հայտնի է, որ նույն հարցի շուրջ տղամարդիկ և կանայք հաճախ ունենում են տարբեր տեսակետներ: Ամուսնությունից հետո սեքսը նույնպես փոխվում է, բայց բայց զույգը նկատում է միանգամայն տարբեր առանձնահատկություններ: Այս մասին գրում է «Cosmo.ru»-ն, նշելով, թե որ առանձնահատկություններն են հաճախ նկատում տղամարդիկ:
1. Մեկ օր նա գիտակցում է, որ ամեն ինչ աշխատում է ինչպես ժամացույցը:
Ժամացույցի սլաքները սահում են հեշտությամբ և աննկատ՝ փոխելով դիրքը և ռիթմը, էրոտիկ կյանքում էլ դա նույնն է, ասես պար լինի սառույցի վրա կամ նույնիսկ ավելի լավ, իհարկե սա գալիս է փորձի հետ:
2. Ամեն ինչ չէ, որ պետք է լինի անթերի:
Երբ երկուսդ դեռ նոր էիք սկսել հանդիպել, ակնկալում էիք, որ սեռական հարաբերությունները պետք է լինեն կատարյալ, առանց վատ հոտի և քրտինքի, ինչպես նաև՝ ոչ մի հին ներքնազգեստ: Հետագայում տղամարդը հասկանում է, որ իր սիրելիի հետ սեռական հարաբերությունները միշտ չէ, որ կատարյալ կլինեն: Դա չի նշանակում, որ պետք է մոռանալ հիգիենայի մասին: Պարզապես տվեք մի փոքր ժամանակ:
3. Երկուսդ էլ կհանդիպեք փոքրիկ տհաճությունների:
Իդեալական մարդիկ միայն լավ մշակված լուսանկարներում են լինում: Իրական կյանքում կարող են առողջական խնդիրներ, քնի պակասմ և այլն: Ժամանակի ընթացքում հասկանում եք, որ սեքսից առավել կարևոր են սերն ու աջակցությունը, ինչպես նաև հոգատարությունը ձեր սիրելիի նկատմամբ:
4. Ինտիմ կյանքը միշտ էլ կարող է խարխլվել:
Շատ ամուսնական զույգեր չեն վախենում թարմություն մտցնել իրենց սեռական կյանք: Չնայած դրան, յուրաքանչյուր զույգ ունի իր հարմարավետության տիրույթը, բայց փոխադարձ աջակցությունը հաճախ օգնում է դուրս գալ դրանից և կրկին ապահով զգալ:
5. Նա գիտի՝ ինչպես ձեզ օրգազմի հասցնել:
6. Պետք չէ պատճառներ հորինել:
7. Սեքսը փոխակերպվում է ավարտից կուլմինացիա:
Հարաբերությունների սկզբում տղամարդիկ անըդհատ մտածում են սեքսի մասին: Ամուսնանալուց հետո, սակայն, սեռական հարաբերությունները լինում են համատեղ կյանքի կարևոր, բայց ոչ միակ առավելությունը:
8. Բայց նա ամեն դեպքում սիրում է հաճախակի սեքսը:
9. Առավոտյան սեքս՝ հավերժ:
Շատ տղամարդիկ օրվա վերջում աշխատանքից հոգնած տուն վերադառնալով սեռական կյանքին ժամանակ են տրամադրում առավոտյան, որը տոնուս է տալիս նրանց ամբողջ օրվա ընթացքում: Եվ այո նրանք սիրում են առավոտյան սեքսը: