Ռիհաննայի խնդրանքը Մակրոնին՝ «Twitter»-ում
Ամերիկացի երգչուհի Ռիհաննան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է օգնել զարգացող երկրներին սովորեցնել իրենց երեխաներին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Երգչուհին դիմել է Ֆրանսիայի առաջնորդին «Twitter»-ում: Նա հարցրել է, թե արդյո՞ք Ֆրանսիան կաջակցի կրթական ֆոնդին, որի դեսպանն ինքն է:
«Բարև Ձեզ, Էմանուել Մակրոն, կաջակցի՞ Ֆրանսիան կրթական ֆոնդին»,- գրել է երգչուհին:
Նրա թվիթը հավաքել է 35 000 լայք և 15 000 ռեթվիթ 11 ժամվա ընթացքում: Նախագահի պատասխան արձագանքը դեռևս չի ստացվել: