Պուտինը պատմել է իր ապօրինի հետախուզական աշխատանքի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր աշխատանքը ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեում կապ ուներ ապօրինի հետախուզության հետ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«ԽՍՀՄ արտաքին հետախուզության մարմիններում ողջ աշխատանքս կապ ուներ ոչ թե պարզապես Արտաքին հետախուզության ծառայության հետ, այլ կոնկրետ ապօրինի հետախուզության: Եվ ես գիտեմ, թե ինչ մարդիկ են նրանք: Նրանք հատուկ որակներ ունեցող մարդիկ են յուրահատուկ հաստատություններից, նրանք հատուկ բնավորություն ունեցողներն են»,- պատմել է Պուտինը:
Նախագահի խոսքով՝ ընթացիկ կյանքից, մտերիմներից և բարեկամներից հրաժարվել և ողջ կյանքը հայրենիքին նվիրել ոչ բոլորն են կարող:
«Դա կարող են միայն ընտրյալները: Սա ասում եմ առանց չափազանցնելու: Ահա այսպես են ապրում ապօրինի հետախուզության աշխատակիցները: Նրանք ունիկալ մարդիկ են: Ես նրանց երջանկություն եմ մաղթում»,- հավելել է Պուտինը: