Թուրքիայի հյուրանոցները սկսել են տուգանել զբոսաշրջիկներին չկերած սննդի համար
Թուրքիայի հյուրանոցներում հանգստացող զբոսաշրջիկները, որոնք խնդրել են հաշվել իրենց սննդի գումարը ըստ իրենց կերածի չափի, այլ ոչ թե սահմանված գնով, տուգանվել են 10 դոլարի չափով: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
«VKontakte» սոցիալական ցանցի օգտատերերից մեկը մի լուսանկար է հրապարակել, որը արել է Թուրքիայի հյուրանոցներից մեկում: Նա նկարել է այդ հյուրանոցի պատին փակցված կանոնների թուղթը, որի վրա պարզ գրված է, որ ցանկացած ոք, ով հրաժարվում է սննդից, պարտավորվում է վճարել 10 դոլար, բացառությամբ այն դեպքերի եթե նա ձեռք չի տվել սննդին:
Օգտատերը նշում է նաև, որ մատուցողները պահակախմբի նման անընդհատ պտտվում են և ստուգում թե արդյոք հյուրերը ձեռք են տալիս սննդին թե ոչ: