Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի երեխաները երազում են ծնողների վերամիավորման մասին
Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի հարաբերությունները վերջին ժամանակներս նշանակալիորեն լավացել են: Սակայն դերասանը վախենում է, որ երեխաները դա կարող են ընկալել որպես նշան, որը խոսում է ծնողների վերամիավորման մասին: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերին աստղային զույգը լուրջ վեճ ունեցավ ինքնաթիռում: Դրանից առաջ զույգի ավագ որդիները չէին ցանկանում շփվել հոր հետ: Անջելինա Ջոլին դատարանով պահանջել է, որպեսզի դերասանն իրավունք ունենա երեխաների հետ ժամանակ անցկացնելու հոգեբանի ներկայությամբ:
Ներկա պահին այն բանից հետո, երբ Բրեդ Փիթը բուժման կուրս է անցել և թողել ծխելը, ամուսնալուծված զույգի հարաբերությունները բարելավվել են: Դերասանների միջև շփումն անձնապես է տեղի ունենում, ոչ թե փաստաբանների միջնորդությամբ:
Խնդիրները վերջնական կերպով լուծելու համար հոգեբանը խորհուրդ է տվել Անջելինայի հետ համատեղ այցեր ունենալ: Այդ պահին Բրեդը գիտակցել է, որ երեխաները կարող են դա ընդունել որպես ընտանիքի վերամիավորման նշան: