Մակրոնը հանդիպել է Շվարցնեգերի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է հայտնի դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի հետ և նրա հետ քննարկել էկոլոգիական հարցեր: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով դերասանի «Instagram»-ի միկրոբլոգին:
Առնոլդ Շվարցնեգերը հայտնել է, որ իր համար պատիվ է եղել ֆրանսիացի նախագահի հետ հանդիպելը և նրա հետ էկոլոգիայի առանցքային հարցերը քննարկելը:
«Նա հրաշալի առաջնորդ է»,- հավելել է դերասանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էմանուել Մակրոնը կնոջ հետ մտադիր է շուն պահել Ելիսեյան պալատում: