Ի՞նչ է պատահել երգչուհի Մաքսիմին.երգչուհին կտակ է կազմել
Անցյալ շաբաթ երգչուհի Մաքսիմը ենթարկվել է կույրաղիքի վիրահատության: Նա շատ էր ազդվել պատահածի պատճառով, որի համար որոշել էր կտակ կազմել: Այդ մասին հայտնել է հենց ինքը` երգչուհին: «Ես չեմ կատակում»,-ասել է նա:
Հայտնի չէ, թե ու՞մ, և ի՞նչ է կտակել, սակայն հայտնի է, որ կատուն կպատկանի իր վարորդին: Ներկա պահին, երգչուհին անցնում է հետվիրահատական շրջան և փորձում է ապաքինվել: Նա որոշ ժամանակ մտադիր է մոռանալ բեմի մասին: Երգչուհին, սակայն չի մոռանում երկրպագուներին տված խոստումները: Նա մտադիր է այցելել քաղցկեղով հիվանդ երեխաներին, սակայն վիրահատությունն ու առողջական խնդիրները նրան թույլ չեն տալիս: