Ջոնի Դեփը ներողություն է խնդրել Թրամփից
Դերասան Ջոնի Դեփը ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու վերաբերյալ կատակի համար: Այս մասին հայտնում է «People» ամսագիրը:
Դեփը մասնավորապես նշել է. «Ամեն ինչ ստացվեց ոչ այնպես, ինչպես ես ծրագրել էի, ես չար մտադրություն չունեի»,- ասել է դերասանը:
Ավելի վաղ դերասանը Դոնալդ Թրամփի վերաբերյալ կատակ էր արել իր մասնակցությամբ ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Նա հարցրել է` կարո՞ղ են արդյոք հրավիրել Թրամփին, «Ոչ-ոչ, դուք ընդհանրապես չեք հասկանում: Ես մտածում եմ` նրան օգնություն է պետք: Դա կլինի մամուլում, և դա պարզապես սարսափելի է... Վերջին անգամ ե՞րբ է դերասանը նախագահին սպանել: Ցանկանում եմ պարզաբանել. ես դերասան չեմ: Ես կյանքի համար գումար եմ վաստակում խաբեությամբ, սակայն դա արդեն շատ երկար է ձգվուվ: Կարող է՝ ժամանակն է հասել (ամեն ինչ փոխել)»,- ասել էր Դեփը՝ չհստակեցնելով, թե ում մասին է խոսքը: