Ջոնի Դեփը ներողություն է խնդրել Թրամփից
«People» ամսագիրը հրապարակել է Ջոնի Դեփի հայտարարությունը, որով նա ներողություն է խնդրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ նրա հասցեին արված անհաջող կատակի համար: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
«Ես Թրամփից ներողություն եմ խնդրում անհաջող կատակի համար: Ամեն ինչ չի հնչել այնպես, ինչպես ես եմ ուզել: Ես միտում չեմ ունեցել նրան վիրավորելու: Ես պարզապես ցանկանում էի ուրախացնել մարդկանց»,- ասել է Դեփը:
«The Libertine» ֆլիմի ցուցադրման ժամանակ Դեփը հայտարարել էր. «Մենք կարո՞ղ էին արդյոք Թրամփին հրավիրել: Ոչ-ոչ, դուք ընդհանրապես չեք հասկանում: Դա կլիներ ճնշում և կարող էր շատ սարսափելի լինել: Ե՞րբ է վերջին անգամ դերասանը սպանել նախագահին»:
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նրա կատակը չի ստացվել և ասել էր, որ ինքը դատապարտում է ցանկացած տեսակի բռնությունները: