Քանյե Ուեսթը ցանկանում է Քիմ Քարդաշյանից ևս 3 երեխա ունենալ (լուսանկարներ)
Ընդամենը օրեր առաջ արևմտյան աղբյուրները հաղորդում էին, որ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը ծնողներ կդառնան: Ճիշտ է, ապագա երեխաների ծնունդը աստղային զույգը վստահելու է փոխնակ մոր: Այժմ էլ, աղբյուրները վստահեցնում են, որ ռեփերը ցանկանում է կնոջից 2 և նույնիսկ 3 զավակ ունենալ: Այս մասին հայտնում է «Spletnik.ru»-ն:
Նա միշտ ցանկացել է, որ իրենց ընտանիքում 5 կամ 6 երեխա լինի, եթե դա մեծապես իրենից կախված լինի: Քիմի և Քանյեի երկրորդ զավակի ծնունդից հետո բժիշկները նրանց խորհուրդ էին տվել այլևս երեխա չունենալ, քանի որ հղիությունը Քիմի համար կարող էր ռիսկային լինել:
Այնուամենայնիվ, դեռևս անհայտ է՝ Քիմն ու Քանյեն երբևէ կգնան ընտանիքում նման մեծ հավելումների, թե ոչ: