Ինչու՞ էր Վոլոչկովան հայտնվել տակառի մեջ
Բալետի հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան շարունակում է զարմացնել: Վերջերս նա իրեն համեմատել էր ձիու հետ, ցանկություն էր հայտնել դառնալ միանձնուհի, իսկ հիմա նրա հերթական խենթություններից մեկը' հարցազրույց տակառի միջից: Նա "Instagram"-ում տեղադրել է նկար, որտեղ նա հարցազրույց է տալիս տակառի մեջ նստած : «Ես նման իրավիճակում առաջին անգամ եմ հայտնվել: Ես ինձ զգում եմ ինչպես տակառ»,-գրել է Վոլոչկովան:
Այս գրառումն իհարկե արժանացավ երկրպագուների ուշադրությանը և ողողվեց տարբեր մեկնաբանություններով: