Գործակալը խոստովանել է, որ սպանել է արքայադուստր Դիանային
Հայտնի են դարձել արքայադուստր լեդի Դիանայի մահվան մասին մանրամասներ: Բրիտանացի հատուկ գործակալ, հետախույզ Ջոն Հոպկինսը սենսացիոն հայտարարություն է արել:
80-ամյա, ծանր հիվանդ հետախույզին ապրելու հաշված շաբաթներ են մնացել, և մահից առաջ նա որոշել է հոգին թեթևացնելու համար խոստովանություն անել: Հոպկինսի խոսքով՝ հենց ինքն է կազմակերպել արքայադուսրտ Դիանայի սպանությունը:
Գործակալը պատմել է, որ 1973 -ից 1999 թթ.-ին մասնակցել է Մեծ Բրիտանիայում իրականացված 23 գաղտնի գործողությունների: Նրա զոհերն են դարձել քաղաքական գործիչներ, լրագրողներ և հասարակական ակտիվիստներ: Նա հայտնել է, որ զոհերի թվում եղել է միայ մեկ կին՝ լեդի Դին: Այս մասին հաղորդում է «Dni.ru»-ն՝ հղում տալով «Neonnettle»-ին:
Հետախույզը պարզաբանել է, որ գործել է Բուքինգեմյան պալատի հրահանգավորումով: Նրա խոսքով՝ այդ պահին արքայադուստրը լուրջ վտանգ էր հանդիսանում բրիտանական միապետության համար, քանի որ «չափազանց շատ բան գիտեր»: