47-ամյա Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է իր մարզված մարմինը (լուսանկարներ)
Այն փաստը, որ 47-ամյա Ջենիֆեր Լոպեսը լավ մարզավիճակում է երկրպագուներին գաղտնիք չէ: Բորլորն էլ գիտեն, որ աստղը հաճախակի է այցելու մարզասրահներ և արդյունքները տեղադրում սոցցանցերում: Այս անգամ նա իր երկրպագուներին է ներկայացրել իր մարզված մարմնի խորանարդները: Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն:
Լուսանկարը մեկ օրոմ հավաքել է ավելի քան մեկ միլիոն հավանում և 14 հազար մեկնաբանություններ:
Լոպեսը վերջին ժամանակներում իր արձակուրդն է անցկացնում ընկերոջ՝ Ալեկս Ռոդրիգեսի հետ, սակայն արձակուրդի ժամանակ անգամ նա չի մոռանում իր մարմնի և մարզումների մասին:
Վերջերս հայտնի դարձավ, որ դերասանուհին վերադառնում է մեծ էկրան և խաղալու է «Second Act» ռոմանտիկ կատակերգությունում: