Քիմ Քարդաշյանի թողարկած կոսմետիկան մեկ օրում 14 միլիոն դոլարի վաճառք է գրանցել (տեսանյութեր, լուսանկար)
Այն ամենը, ինչն առընչվում է Քիմ Քարդաշյանի անվան հետ ունենում է մեծ հաջողություն: Սա հասկացել են ոչ միայն այն ընկերությունները, ովքեր շահարկում են Քիմի անունը, այլև հենց նա: Այս մասին գրում է «Cosmo.ru»-ն:
Վերջերս Քիմը իր սեփական կոսմետիկայի արտադրությունն է թողարկել «KKW Beauty» անվանումով:
Ռեալիթի շոուի աստղը ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ և լուսանկարներ, որով ցուցադրում է՝ ինչպես կարելի է օգտագործել իր ապրանքանիշի նյութերը:
Երեկ տրվել էր Քիմի կոսմետիկայի վաճառքի մեկնարկը և ընդամենը մի քանի րոպեում վաճառվել է 300 արկղ կոսմետիկա, յուրաքանչյուրը 48 դոլար արժողությամբ: Ընդհանուր մեկ օրում ապրանքանիշը վաճառվել է 14 միլիոն դոլարով: