Առաջին կին-նավավարը իրեն տղամարդ է հռչակել
Ալեքս Հայը, ով առաջին կինն է, ով 2007 թվականին իրավունք է ստացել նավավարությամբ զբաղվել Վենետիկում, խնդրել է իրեն տղամարդ համարել: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Այս մասին նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, այնուհետև հաստատել է Վենետիկի ռադիոկայանում տված հարցազրույցի ժամանակ:
Հայի խոսքով՝ սխալ է նրան իգական սեռի ներկայացուցիչ անվանել, այն էլ Ալեքսանդրա անունով: Նա նշել է, որ կարողանում է նավավարությամբ զբաղվել, այնինչ կինը դա չի կարող, իսկ նա անում է այն, ինչ ինքն է ցանկանում և չի ցանկանում պայքարել ֆեմինիզմի սկզբունքների դեմ:
Ալեքս Հայը նավավարությամբ զբաղվում է արդեն 10 տարի, մինչ այդ նավավարությունը եղել է խիստ արական աշխատանք Վենետիկում: