Գալուստ Սահակյանի կնոջ ունեցվածքը. նա իր ամուսնուց հարո՞ւստ է
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի նախագահից պատգամավոր դարձած Գալուստ Սահակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Գալուստ Սահակյանը հայտարարագրել է միայն այս տարվա հունվարի 1-ից մինչև մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները, որոնք կազմել են 5 միլիոն 305 հազար դրամ և ստացվել 5 միլիոն 173 հազար դրամ աշխատավարձից և 132 հազար դրամ կենսաթոշակից:
Ի տարբերություն պատգամավոր ամուսնու, կինը՝ Ժաննա Աղաբաբյանը, ով ներկայացրել էր իր 2016 թ. տարեկան հայտարարագիրը, նախորդ տարի 10 միլիոն 250 հազար դրամով հողամաս է գնել: Դրամական միջոցների առումով նույնպես Գալուստ Սահակյանի կինը պաշտոնյա ամուսնուց շատ ավելի հարուստ է: Վերջինս հայտարարագրել է 141 միլիոն 816 հազար դրամ դրամական միջոցներ: Տարեկան եկամուտները նույնպես բավական շատ են՝ 25 միլիոն 633 հազար դրամ, որոնք ստացվել են 1 միլիոն 385 հազար դրամ աշխատավարձից, 23 միլիոն 678 հազար դրամ շահաբաժնից և 568 հազար դրամ կենսաթոշակից:
Մանրամասները` «Փաստ» թերթի այսօրվա համարում: