Մոսկվայում տղամարդը դանակի 10 հարված է հասցրել մատուցողուհուն, ով հրաժարվել է ամուսնանալ իր հետ
Մոսկվայի կենտրոնում տղամարդը դանակի 10 հարված է հասցրել աղջկան: Աղջիկը տեղում մահացել է: Այս մասին գրում է «РиаНовости»-ն:
«Նախնական տվյալներով` ոճրագործության շարժառիթ է հանդիսացել տղամարդուն ամուսնության առաջարկության մերժումը, ում հետ աղջիկը ավելի վաղ ծանոթացել էր սոցիալական կայքերով»,- հայտարարել է քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Իվանովան:
Տղամարդը ձերբակալված է, ներկա պահին հանցագործության վայրում աշխատում է քննչական խումբը, պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները: