Հայտնիներ, ում ճակատագրերը կործանվել են շոու-բիզնեսի փառքից (լուսանկարներ)
Հայտնիություն, կարմիր գորգ, շքեղ զգեստներ և միլինավոր հոնորարներ: Այս ամենը հայտնի աստղերի կյանքի մեզ համար երևացող, փայլուն կողմն է: Իրականությունը, սակայն, անհամեմատ մռայլ է և անշուք, և դա միայն այն առումով, որ քչերին է հաջողվում հաղթահարել փառքի փորձությունը:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի հայտնիների, ովքեր չեն կարողացել դիմակայել շոու-բիզնեսի փառքին:
Հիթ Լեդջեր
Ավստրալական արմատներով հոլիվուդյան դերասան Հիթ Լեդջերն իր կարճատև կյանքի ընթացքում հասցրել է 24 ֆիլմում նկարահանվել, որոնցից առավել հայտնի են «Խավարի ասպետ», «Ասպետի պատմությունը», ինչպես նաև «Օսկարի» երկու մրցանակ ստանալ:
Նրան Մանհեթենի իր բնակարանում մահացած են գտել 28 տարեկանում սուր թունավորման պատճառով: Չնայած այն հանգամանքին, որ երասանի հարազատները չեն ընդունում Հիթի ինքնասպան լինելու մասին վարկածը, այնուամենայնիվ եղած ապացույցները խոսում են հենց այդ մասին:
Մակոլեյ Կալկին
Ով կարող էր պատկերացնել, որ «Տանը մենակ» սուրբծննդյան ֆիլմից բոլորիս հայտնի Քևինը ապագայում արգելված նյութեր կօգտագործի և վատ կյանքով կապրի:
Փայլուն դերասանական կարիերայի համար բոլոր շանսերն ունեցող Մակոլեյին այսօր տեսնում ենք միայն պապարացիների կողմից արված լուսանկարներում:
Էմի Ուայնհաուս
Այս երգչուհու կատարումները մարդիկ լսում են մինչ օրս: Բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսը 2000-ական թթ.-ին բրիտանական երաժշտական աշխարհի առաջատարներից էր:
Նրան 23 տարեկանում մահացած են գտել իր լոնդոնյան բնակարանում՝ ալկոհոլի չարաշահման հետևանքով:
Լինդսի Լոհան
Լինդսի Լոհանը ցայտուն օրինակն է այն բանի, թե ինչ կարող է անել անչափելի փառքը փոքրիկ երեխայի կյանքի հետ: Մյուս կողմից, ինչ կարելի էր ակնկալել մի աղջնակից, ումից աստղ էին կերտում դեռ 3 տարեկանում:
Արդեն 10 տարեկան հասակում Լինդսին գովազդային 60 հոլովակում էր նկարահանվել: Իսկ «Թակարդ ծնողների համար» ընտանեկան կինոկատակերգությունից հետո նա հայտնի դարձավ ամբողջ աշխարհում:
Հայտնի է, որ նրա հետ դժվար էր աշխատել, նկարահանումներից ուշանալու, թմրադեղերի և ալկոհոլի օգտագործման հետևանքով:
Կարիերայի տևական դադարից հետո Լինդսին շոու-բիզնես վերադարձավ 2012 թ.-ին: Այմժ նա նկարահանվում է հեռուստասերիալում և բարեգործությամբ է զբաղվում: Չնայած դրան, Լոհանը մշտապես գտնվում է սկանդալների կենտրոնում:
Ուիթնի Հյուսթոն
Ուիթնի Հյուսթոնն իր կարիերան սկսել 11 տարեկանում՝ Բապտիստական եկեղեցու երգչախմբում, որտեղ էլ սկսել են զարգանալ երգչուհու վոկալայաին ունիկալ տվյալները:
1989 թ.-ից ամերիկյան երգչուհու կյանքը կապված էր Բոբբի Բրաունի հետ, ով «R&B» խմբի մենակատարը լինելով հաճախ էր հյուրախաղերի մեկնում: Գիշերային կյանքը, հյուրախաղերը և սկանդալները երգչուհուն թմրադեղերից կախվածության մեջ գցեցին, որը հաղթահարելու համար Հյուսթոնը բազմիցս հայտնվել է վերականգնողական կենտրոններում:
Մահվանից առաջ նույնպես երգչուհին ակումբում է գտնվել, որտեղ շատ է խմել:Հյուրանոցային համար վերադառնալուց հետո Հյուսթոնը հակասթրեսային դեղահաբ է ընդունել: Լոգանք ընդունելուց հետո Ուիթնին իրավիճակն ավելի է սրել՝ ծխելով մարիխուանա և ընդունելով կոկաինի հերթական չափաբաժինը: Բնականաբար, երգչուհին կորցրել է գիտակցությունը, ինչից հետո մահացել է: