Պորոշենկոն Թրամփի «դաբրոն» է ստացել
Ուկրաինայի նախագահ Պյորտ Պորոշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ ու Ուկրաինայի միջև պաշտպանական բնույթի համագործակցության կարևոր պայմանագրեր պիտի կնքվեն մոտ ապագայում, ինչը նշանակում է, որ այս երկրի ճգնաժամը տեղափոխվում է արդեն ռազմական ոլորտ։ Պարզ է, թե ինչի համար է դա արվում ու պարզ է` ում դեմ։ Պարզ է նաև, որ Պորոշենկոն Թրամփի «դաբրոն» ստացել է այդ հարցում։ Հիմա թե ինչ պաշտպանական խնդիրների ու պայմանագրերի մասին է խոսքը, մենք շուտով, երևի թե երկու-երեք ամսից կիմանանք, սակայն այսքանով արձանագրենք երկու կարևոր բան։
ա. Ամերիկան սատարում է Ուկրաինային Ռուսաստանի հետ զինված համակարտության մեջ ու առնվազն շարունակում նախորդ վարչակարգի քաղաքականությունը։
բ. Հակառակ այն վերլուծաբանների ու քաղաքագետների պնդումներին՝ թե Ուկրաինան աստիճանաբար մոռացության է տրվում Արևմուտքի կողմից, ԱՄՆ-ը ոչ միայն չի մոռանում այլև նոր ուժով է լծվում կոնֆլիկտի մեջ։
Իսկ թե սրա արդյունքում ինչ կունենանք,դժվար է ասել։ Մի բան ակնհայտ է,որ ԱՄՆ ու Ռուսաստնաի հակամարտությունը ոչ միայն չի լուծվում, այլև գնալով ակնհայտ են դառնում սառը պատերազմի գրեթե բոլոր նախադրյալները։
Կարեն Համբարձումյան. Ֆեյսբուք: