Ջորջ Քլունին վաճառում է տեկիլայի բիզնեսը. որքա՞ն արժե այն
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին իր գործընկերների հետ կվաճառի տեկիլայի «Casamigos» բրենդը բրիտանական ալկոհոլային «Diageo» արտադրությանը մեկ միլիարդ դոլարով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Financial Times»-ին:
Ինչպես հայտնի է դարձել, «Diageo»-ն մտադիր է վճարել 700 միլիոն դոլարը գործարքը կնքելուց հետո և 300 միլիոն դոլարը՝ 10 տարվա ընթացքում:
Նշվում է, որ Քլունին հիմնադրել է «Casamigos» բրենդը Սինդի Քրոուֆորդի ամուսին Ռանդ Ջերբերի և ձեռներեց Մայք Մելդմանի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջորջ և Ամալ Քլունիներն այցելել են Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորում: