Պուտինը պատմել է իր մանկության անկատար երազանքի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մանկավարժների հետ հանդիպման ժամանակ պատմել է, թե ինչպես էր դպրոցում երազում հետախույզ դառնալ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Պետության ղեկավարի խոսքով՝ այն հարցով, թե ինչպես հետախույզ դառնալ, նա դիմել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի ընդունարան:
«Ես պարզապես գնացի ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի ընդունարան փողոցից, ես աշխատող ընտանիք ունեի, կապեր չկային: Որտե՞ղ պետք է գնայի: Ես գնացի ուղիղ ընդունարան»,- պատմել է Պուտինը:
Նախագահի խոսքով՝ ընդունարանում նրան ասել են, որ նախ անհրաժեշտ է իրավաբանական կրթություն ստանալ, որից հետո նա սկսել է պատրաստվել իրավաբանական դիմելուն՝ թողնելով ֆիզիկան, քիմիան և մաթեմատիկան:
Սկզբից, սակայն, նա ցանկացել է օդաչու լինել, սակայն «քայլելով օդաչուների ուսումնարանի միջացնքներով»՝ նա հասկացել է, որ իրեն դա հետաքրքիր չէ: