5.5 միլիոն դոլարի ռազմական օգնություն Ուկրաինային՝ Կանադայի կողմից
Հաջորդ երկու տարվա ընթացքում Կանադան Ուկրաինայի զինված ուժերին 5.45 միլիոն դոլարի օգնություն կցուցաբերի: Այս մասին հայտնել է Կանադայի ազգային պաշտպանության նախարար Հարջիթ Սինգհ Սաջանը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Կանադայի կառավարությունն աջակցում է Ուկրաինային և ուկրաինացիներին իրենց ավելի անվտանգ, ստաբիլ և զարգացող երկրի կառուցման աշխատանքներում: Կանադան կշարունակի օգնություն ցուցաբերել ուկրաինացիներին, ինչպես և անում է 2014 թվականի հունվարից, մինչև այն պահը, քան դեռ անհրաժեշտություն կլինի»,- ասել է կանադացի նախարարը Կանադայի ուկրաինացիների Կոնգրեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ վերջին երեք տարվա ընթացքում Կանադան Ուկրաինային շուրջ 526 միլիոն դոլարի ֆինանսական, մարդասիրական և այլ տիպի օգնություններ է ցուցաբերել: Դրանցից ավելի քան 12 միլիոն դոլարը հատկացվել է զենքին: