Անիմաստ ծախսեր. ԱՄՆ-ն մոտ 100 միլիոն դոլար է ծախսել անհամապատասխան զինվորական համազգեստների վրա
Պենտագոնը շուրջ 94 միլիոն դոլար է ծախսել Աֆղանստանում զինվորների անտառային նախշերով համազգեստիների վրա այն դեպքում, երբ անտառային լանդշաֆտը զբաղեցնում է երկրի տարածքի ընդամենը 2%-ը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Պաշտպանության նախարարության որոշումը՝ Աֆղանստանի զինված ուժերին այդպիսի նախշերով համազգեստ մատակարարելու մասին, չի հիմնվել Աֆղանստանի միջավայրի պայմանների հետ համապատասխան լինելու վրա»,- հայտնել են «SIGAR»-ի կոմիտեում («Special Inspector General for Afghanistan Reconstruction»)
Զեկույցում ընդգծվում է, որ աֆղան պաշտոնյաներն ընտրել են «անտառային կամուֆլյաժը» ամերիկացի զինվորականների համար, քանի որ այն իրենց այլևս դուր չի գալիս: