Ինձ իսկապես դուր է գալիս Ծինփինը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Այովա նահանգ պաշտոնական այցի ժամանակ հայտնել է, որ Վաշինգտոնը հիանալի հարաբերություններ ունի Չինաստանի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Այս հայտարարությունն արվել է ամերիկացի առաջնորդի վերջերս արտահայտած մտքերի ֆոնին՝ այն մասին, որ Պեկինի՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի և ագրեսիվ քաղաքականության վրա ազդելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել:
«Մենք հրաշալի հարաբերություններ ունենք Չինաստանի հետ, և ինձ իսկապես դուր է գալիս նախագահ Սի Ծինփինը»,- ասել է Դոնալդ Թրամփը:
Ավելի վաղ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Չինաստանի իշխանությունները ձգտում են Կորեական թերակղզու պառակտման ամբողջական վերացմանը: