Մակրոնը հարգում է Պուտինին՝ չնայած տարաձայնություններին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «El Pais»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ հարգում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, չնայած տարաձայնություններին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես հարգում եմ Վլադիմիր Պուտինին: Նրա հետ ես կարծիքների կառուցողական փոխանակում եմ ունեցել: Մենք իրական տարաձայնություններ ունենք, հատկապես Ուկրաինայի հարցով, սակայն նա տեսավ իմ դիրքորոշումը»,- հայտնել է Մակրոնը:
Նա նշել է, որ կա նաև «Սիրիայի հարցը»: Մակրոնի խոսքով՝ «հարցը չի լուծվի միայն ռազմական միջոցներով, անհրաժեշտ է նաև դիվանագիտական և քաղաքական ճանապարհ»:
Մայիսին Մակրոնն արդեն հայտնել էր, որ հարգում է Ռուսաստանին: