Քիմն ու Քանյեն փոխնակ մայր են վարձել. որքա՞ն կվճարեն նրան ու ինչ պահանջներ են դրել
Հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և նրա ամուսին, ռեփեր Քանյե Ուեսթը փոխնակ մայր են վարձել՝ նրա հետ 113.85 հազար դոլարի փոխհատուցմամբ պայմանագիր կնքելով: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «TMZ»-ին, որը վկայակոչում է զույգի շրջապատում եղած աղբյուրներին:
Օնլայն պարբերականը չի հրապարակել կնոջ տվյալները: Նշվում է, որ կինը կստանա 45 000 դոլար, իսկ նրա գործակալությունը՝ 68.85 հազար:
Եթե արհեստական բեղմնավորման արդյունքում ծնվի մեկից ավելի երեխա, ապա նրան 5 000 դոլար հավելավճար կտան:
Պարբերականը նաև իմացել է սահմանափակումների մասին, որը պարտադրում է պայմանագիրը փոխնակ մորը: Մասնավորապես, նրան արգելվում է սեռական կապեր ունենալ բուն գործընթացից մեկ շաբաթ առաջ և դրանից հետո: Նա չպետք է ծխի և ալկոհոլ օգտագործի, գնա սաունա, ներկի վարսերը, ուտի հում ձուկ և չարաշահի կոֆեինը: