Պուտինը դաստիարակությունը գերադասում է կրթությունից
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դաստիարակությունը համարում է մարդու ամբողջական զարգացման առաջնային գործոնը: Այս մասին նա հայտնել է դպրոցների ավարտական դասարանների դասղեկների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Գիտելիք ստանալը հեշտ չէ, սակայն դա, այնուամենայնիվ, երկրորդական է՝ համեմատած մարդու դաստիարակության և այն բանի հետ, որպեսզի նա հարկ եղած կերպով վերաբերվի և՛ ինքն իրեն, և՛ իր ընկերներին, ընտանիքին, հայրենիքին: Դրանք լիովին արմատական իրեր են և միայն դրանց հիման վրա հնարավոր է ակնկալել, որ մարդը լիարժեք կդառնա»,- նշել է պետության ղեկավարը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հավելել է, որ դպրոցների ուսուցիչները զբաղվում են այդ թվում դաստիարակությամբ: