Բացահայտվել է Եղիսաբեթ թագուհու գլխարկի «գաղտնի իմաստը»
Համացանցի օգտատերերը նկատել են Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու գլխարկը խորհրդարանի Լորդերի պալատի բացման արարողության ժամանակ՝ համարելով, որ այն «գաղտնի իմաստ է պարունակում»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Mashable»-ին:
Թագուհին կապույտ գույնի հագուստ և նույն գույնի գլխարկ էր ընտրել՝ դանդաղ փոքր ծաղիկներով: Որոշ օգտատերեր աքսեսուարը նմանեցրել են Եվրամիության դրոշին:
Սոցիալական կայքերում ենթադրել են, որ այս քայլով Եղիսաբեթ Երկրորդն իր տեսակետն է արտահայտում «Brexit»-ի հարցով, որի բանակցությունները սկսվել են այս շաբաթվա սկզբում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եղիսաբեթ Երկրորդն առաջին անգամ վերջին 43 տարվա ընթացքում առանց թագի իր թագավորական ճառն է ասել: