Թուրքիայում տղամարդը կարճ շորտի համար անծանոթ աղջկա է ծեծել (տեսանյութ)
Ստամբուլի Փենդիքի շրջանում հասարակական ավտոբուսի մեջ տղամարդը ծեծի է ենթարկել կարճ շորտով նստած 21-ամյա աղջկան այն պատճառով, որ իրեն դուր չի եկել վերջինիս հագուստը: Այս մասին հայտնում է «Cumhuriyet»-ը:
Հաղորդվում է, որ ոստիկանները նրան բերման են ենթարկել, ինչից հետո ոստիկանությունում տղամարդն ասել է, թե սուրբ ռամադան ամսին աղջկա նման կերպ հագնվելն է իրեն հունից հանել: Նա պնդել է, թե բողոք է ներկայացնելու անծանոթ աղջկա դեմ: