Փայլաթիթեղի արտադրության մայիսյան ռեկորդը
Հայաստանում փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող ընկերությունը արտադրության նոր ռեկորդ է սահմանել:
Մայիսին արտադրվել էր 3150 տոննա ալյումինե փայլաթիթեղ, որը ամբողջությամբ արտահանվել է: Այն արտահանվել է դեպի ԱՄՆ և եվրոպական երկրներ: Վերջինի դեպքում արտադրանքի ամենամեծ ծավալները ուղղվել են Գերմանիա:
Հայկական փայլաթիթեղի արտադրությունը ունի աճման միտում: Սպասվում է, որ այս տարի ընկերությունը կարտադրի 36.500 տոննա ֆոլգա, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է լինելու 20%-ով:
Սեդա Ադամյան. Ֆեյսբուք: